կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 12:57
Հասարակություն

Հայհոյելու համար դիտողություն էր արել Նժդեհին ու դանակի հարված ստացել նրանից

Հայհոյելու համար դիտողություն էր արել Նժդեհին ու դանակի հարված ստացել նրանից

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են:

 

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն է արել 1973 թ. ծնված Նժդեհ Դ.-ին, որը գրպանից հանել է դանակը և հարվածել: Ժամը 17.30-ին Նժդեհ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում: Կատարվում է հետաքննություն: