կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 11:05
Աշխարհ

Դիվանագիտական սկանդալ. Նուլանդը ներողություն է խնդրել ԵՄ-ին հայհոյելու համար

Դիվանագիտական սկանդալ. Նուլանդը ներողություն է խնդրել ԵՄ-ին հայհոյելու համար

Համացանցում հայտնվել է մի հեռախոսազրույցի ձայնագրություն, որում զրուցակիցները, ինչպես ենթադրվում է, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆի Պայեթն են: Նրանք քննարկում են Ուկրաինայի հարցը:

 

Մասնավորապես` կանացի ձայնն ասում է, որ չի ցանկանում տեսնել Կլիչկոյին կառավարության ղեկավարի պաշտոնում: Զրուցակիցները կարծիք են հայտնում, որ այդ պաշտոնին ամենից շատ համապատասխանում է Батькивщина-ի ղեկավար Արսենի Յացենյուկը:

 

Այնուհետեւ կանացի ձայնն ասում է, որ ԱՄՆ-ի` Ուկրաինայի հարցով փորձագետներից մեկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին համոզել է` իր  հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերիին ուղարկել Կիև: «Դա ուղղակի հրաշալի կլինի, և կարծում եմ` կօգնի կարգավորել իրավիճակը: Թող դրանով զբաղվի ՄԱԿ-ը, իսկ ԵՄ-ն թող գնա գրողի ծոցը (fuck the EU)»,- ասել է նա:

 

Ըստ BBC-ի՝  Նուլանդը ներողություն է խնդրել Եվրամիության հասցեին նման արտահայտություններ անելու  համար և ընդունել է ձայնագրության իսկությունը: Նա նաև կարծիք է հայտնել, որ ձայնագրության ի հայտ գալը Ռուսաստանի ձեռքի գործն է: