|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Պետդումայի պատգամավորներն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել են օրինագիծը, համաձայն որի` լրատվամիջոցները հայհոյանքներ, անպատշաճ խոսքեր և արտահայտություններ օգտագործելու դեպքում կտուգանվեն. հայտնում է «Նովոստի» գործակալությունը:
Օրենքի նախագիծը խոհրդարանում ներկայացվել էր այս տարվա հունվարի կեսերին:
Համաձայն օրենքի` լրատվամիջոցներում անպարկեշտ արտահայտությունների համար քաղաքացիները կտուգանվեն 2-3 հազար ռուբլիով (մոտ 26-39 հազար դրամ), իսկ պաշտոնատար անձինք` 5-20 հազար ռուբլիով (65-260 հազար դրամ):
Պատգամավոր Դմիտրի Վյատկինի խոսքերով՝ թե որո՞նք են անպարկեշտ խոսքերն ու հայհոյանքները, որոշելու են բանասեր-փորձագետները:
Վյատկինը նշել է նաև, որ անպարկեշտ արտահայտությունները հիմնականում հնչում են հեռուստա- և ռադիոեթերից` հիմնականում ուղիղ թողարկումների ժամանակ:
Պատգամավորը հայտնել է, որ օրենքի կիրառելիությունը տարածվելու է նաև ինտերնետային մամուլի վրա: