Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանն, ով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր առավոտյան մահացել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանության ժամանակ, հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, նրանք մահացել են: Ըստ նախնական քննության արդյունքների՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի, Կ. Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, որտեղ էլ վերջինս, ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնաբերվել է՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, և տեղափոխվել բժշկական կենտրոն: Նախնական տվյալների համաձայն՝ Տ.Մանուկյանն ինքն իրեն է պատճառել հրազենային վնասվածք: