կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 09:55
Իրավական

Ես եմ մեղավոր, մոլորվեցի. մանրամասներ ինքնասպան եղած գործարարի նամակից. «ՀԺ»

Ես եմ մեղավոր, մոլորվեցի. մանրամասներ ինքնասպան եղած գործարարի նամակից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժամացույցների հայտնի «Սվոչ» և «Էյֆֆել» խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաև «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր 40-ամյա Գեորգի Մկրտչյանը ինքնասպանությունից առաջ թողած նամակում հարազատներին և ընկերներին խնդրել է օգնել իր ընտանիքին։ Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նամակից։ Գործարարը մասնավորապես գրել է. «Մամ ջան, պապ ջան... կներեք ինձ ես պետք է գնամ, մի մեդադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի։

Հարազատներից և ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս։ Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ։ Երեխեք ջան, հավատացեք Աստված կա, ինձ գիտեմ չի ների»։ Մեր տեղեկություններով, նրա հոգեհանգստին ներկա գտնվողները նշել են, որ ինքնասպանության հիմնական պատճառն այն է եղել, որ որոշ անձինք ցանկացել են «խլել» Գեորգիի բիզնեսները։ Նրանք առայժմ անուն չեն նշում, քանի որ վախենում են ընտանիքի համար։ Հիշեցնենք, որ Գեորգի Մկրտչյանի դին հայտնաբերել էին օգոստոսի 16-ի առավոտյան՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։