|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Այս տարվա փետրվարի 16-ին ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի Նոր Հաճնում գտնվող առանձնատունը ևս անցել է «Պրոմեթեյ» բանկին։ Դա այն առանձնատունն է, որտեղ ինքնասպան էր եղել գործարարը։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ չնայած առանձնատունը աճուրդի է հանվել, սակայն դեպքից հետո իրավապահները կապարանակնքել են գործարարի սենյակը։ Ասել է թե՝ տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել։
Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում իր առանձնատունը, քանի որ այն ևս աճուրդի է հանվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։