կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 09:58
Իրավական

Ինքնասպան եղած գործարարի որդին ընտանիքի հետ լքել է աճուրդի հանված տունը «Ժողովուրդ»

Ինքնասպան եղած գործարարի որդին ընտանիքի հետ լքել է աճուրդի հանված տունը «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի հարազատները հայտնվել են դրսում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Աբրամ Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ միասին լքել է Արաբկիր վարչական շրջանում Բլուր կոչվող թաղամասում իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել: Ինչպես հայտնի է՝ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատակիցներին, որ փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը:

Եվ, ահա, այդ բարձրաստիճան պաշտոնյաների գործոնն էլ պատճառ դարձավ, որ գործարարին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի ազգային անվտանգության ծառայություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում