Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում սեպտեմբերի 23-ին ինքնասպանություն գործած ոստիկանության փորձագետը՝ երկու երեխաների հայր, 36-ամյա Դավիթ Մայիլյանը, ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, որոնց հետեւանքով, Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն, գրավադրել էր անգամ որոշ իրեղեն ապացույցներ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ոստիկանության Լոռու մարզային վարչությունում որպես ապրանքագետ-փորձագետ աշխատող Դավիթ Մայիլյանի վարույթում էր գտնվում Վանաձորում բացահայտված գողությունների բազմադրվագ մի գործ, որով քննիչը նշանակել էր փորձաքննություն՝ տրամադրելով հայտնաբերված իրեղեն ապացույցները։ Իր տրամադրության տակ գտնվող իրեղեն ապացույցներից որոշ ապրանքներ՝ ոսկեղենի տեսքով, գրավադրվել էր։
Փորձագետը, թերեւս, հույս ուներ, որ ժամանակին կկարողանա գրավադրված իրեղեն ապացույցը հետ վերցնել եւ ոչ ոք չի իմանա այդ մասին, սակայն քննիչն իմացել է։ Թե որքանով այս պատմությունը կապ ունի փորձագետի ինքնասպանության հետ, կպարզի քննությունը։