|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածքում են, այդպես էլ կլինի, դա անհերքելի է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի` ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միությանը կմիանա երեկ Աստանայում հիշատակված ժամանակահատվածում՝ մինչեւ հունիսի վերջը, եւ մնացած հարցերը զուտ տեխնիկական են եւ սահմանների հետ ոչ մի կապ չունեն:
«ՄՄ-ն և ԵՏՄ-ն այն կազմակերությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը»,- ընդգծեց Շարմազանովը եւ նշեց, որ ԼՂՀ-ի հարցը լուծելու համար կա Մինսկի խմբի ձևաչափը:
Նա հորդորեց «աժիոտաժ» չսարքել Ալիեւի երեկվա նամակից: «Կարիք չկա դրանից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել: ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը»,- վստահեցրեց Շարմազանովը: