|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Սարյան փողոցի բարձրահարկերից մեկի դիմաց հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Նախնական տեղեկություններով` կատարվածն ինքնասպանություն է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ արդեն պարզվել է աղջկա ինքնությունը, նա 19 տարեկան է, Պուշկինի փողոցի բնակչուհի՝ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողուհի:
Աղջկա հարազատներն ուշքի չեն գալիս կատարվածից: Նրանց խոսքով՝ աղջիկն առավոտյան նորմալ գնացել է քննության, թե ի՞նչն է նրա ինքնասպանության պատճառը, ոչ ոք չգիտի: