| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Մալաթիայում կացնի հարվածներից սպանված 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը նախկինում դատապարտված է եղել:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Կարապետյանն առաջին անգամ դատապարտվել է 2007թ-ին՝ բնակարանային գողության համար, իսկ 2011թ-ին` զգալի չափերի գողություններ և գողության փորձի, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար է մեղավոր ճանաչվել, սակայն համաներման ակտով ազատվել է պատժի կրումից: Նրա վերաբերյալ վերջին քրեական գործը հարուցվել է այս տարվա հունվարին՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկից 14 հազար դրամանոց վերնազգեստ գողանալու համար: Շենգավիթի դատարանի վճռով այս գործով Կարապետյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Հիշյալ գործը Կարապետյանի պաշտպանը բողոքարկել է նաև ՀՀ վերաքննիչ դատարանում, որն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Ի դեպ՝ վերաքննիչի կայացրած դատական ակտն ուժի մեջ է մտել ընդամենն օրեր առաջ:
Yerkir.am-ի հետ զրույցում սպանված երիտասարդի հանրային պաշտպան Արամ Ղազարյանը նշեց, որ իր համար շատ անսպասելի էր պաշտպանյալի մահվան լուրը: Նա հայտնեց որ Վլադիմիրն ընտանիքի կերակրողն էր, Մալաթիայի շուկայում միրգ էր վաճառում, որպեսզի պահեր խնամքի տակ գտնվող մորն ու հոգեկան խնդիրներ ունեցող եղբորը: