կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 15:29
Տարածաշրջան

Մալաթիայում ծնված Սուլեյման փաշան ևս հայ էր. Մալաթիայում հայկական հիմնադրամի տնօրեն

Մալաթիայում ծնված Սուլեյման փաշան ևս հայ էր. Մալաթիայում հայկական հիմնադրամի տնօրեն

Արդեն հայտնել ենք, որ Մալաթիայում տեղի է ունեցել «Մալաթիան՝ Մալաթիայի հայերի աչքով» կոնֆերանսը:

 

Արխիվների հիման վրա Մալաթիայում բնակվող հայերի մասին զեկույց է ներկայացվել «Մալաթիայի հայերը» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Խոսրով Քյոլեդավիթօղլուն:

 

«1900 թվականների Մալաթիայի բնակչության թիվը հասնում էր 35.000-ի, որոնցից 1800-ը հայեր էին: 1914 թվականին մոտ 80.000 բնակչություն ունեցող Մալաթիայում ապրում էր 9000 հայ: Իսկ ինչ վերաբերում է 1960-ին, ապա հայերի թիվը նվազել և հասել է 2000-ի»,- ասել է Քյոլեդավիթօղլուն:

 

Նա քննադատել է նաև այն փաստը, որ հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին վերածվել է Չընարլը մզկիթի և Մալաթիայում հայկական ոչ մի եկեղեցի բաց չէ:

 

Հայտնելով, որ Օսմանյան կայսրության ժամանակ հայերը զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ` Քյոլեդավիթօղլուն ասել է. «Ծնունդով մալաթիացի Սուլեյման փաշան ևս հայ էր»: