կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 22:40
Հասարակություն

Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian-ի անդրադարձը

Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian-ի անդրադարձը

Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված ՀՀ զինված ուժերի սպայի հարազատները հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին որոշում կկայացնի Հունգարիայի ու Ադրբեջանի դեմ: 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ դրդված է եղել Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում շնորհվեց: 

«Չնայած այս սարսափելի դեպքից անցել է 16 տարի, այն դեռ թարմ է իմ հիշողություններում»,-ասել է Հայկ Մակուչյանը, ով Գուրգեն Մարգարյանի հետ ևս Բուդապեշտում մասնակցում էր դասընթացների: Նրան Սաֆարովը ևս ցանկանում էր սպանել: Նա և Մարգարյանի հարազատները հայցվորներ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նրանք որևէ կառավարությունից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում: «Մենք փնտրում ենք արդարություն, ոչ թե փոխհատուցում: Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ծանր բռնութան փաստի հաստատում է. մենք ուզում ենք վերջ տալ անպատժելիությանը և կանխել հայերի նկատմամբ ատելությունը»,-ասել է Մակուչյանը: 

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ Մարգարյանների ընտանիքը պայքարում է հանուն արդարության: «Նրանք միայն ցանկանում են արդարություն»,-ասել է նա: 

Եվրոպական դատարանը կարող էր պարտավորեցնել Ադրբեջանին կրկին ձերբակալել Սաֆարովին և վերադարձնել նրան բանտ: «Իրականում, մենք կցանկանայինք, որ դատարանը պարտավորեցներ և նրան արտահանձնեին հետ Հունգարիա կամ երրորդ երկիր՝ շարունակելու կրել պատիժը, որովհետև Ադրբեջանում նա հերոսացվել է»,-ասել է Վարդանյանը: 

Ֆիլիպ Լիչը, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրենը, ով նույնպես ներկայացնում է հայցվորներին, ասել է, որ գործը ծածկում է նոր իրավական տարածք և դատարանի որոշումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ ապագայում բանտարկյալների արտահանձնման դեպքերի վրա: «Բավական տարածված է, երբ մարդկանց ներում է շնորհվում, համաներում է հայտարարվում քաղաքական պատճառների համար, բայց երբ պետությունները հայտարարում են համաներում կամ ներում են շնորհում, շատ հաճախ դա խախտում է նրանց պարտավորությունները մարդու իրավունքների հետ կապված» ,-ասել է նա: 

2012 թվականին Հունգարիայի Օմբուդսմենի զեկույցը նշում է, որ Հունգարիան չի խախտել որևէ միջազգային իրավունք, ամեն դեպքում եկել է այն եզրակացության, որ Հունգարիայի կառավարությունը «բավական խելամիտ չի գտնվել, երբ չի պահանջել Ադրբեջանից որևէ երաշխիք»: Որոշումը կայացվել է կարճ ժամանակ անց, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել էր Բաքու: Հունգարիայի կառավարությունը հերքել է գործում անպատշաճության մասին մեղադրանքները: «Ամենայն հարգանքով Հունգարիայի նկատմամբ, ես հակասական զգացողություններ ունեմ. երախտագիտություն եմ հայտնում Հունգարիայի դատական համակարգին, որը բավական ուժեղ է արդարադատություն իրականանցելու համար… և հիասթափություն այն պատճառով, որ մարդասպանն արտահանձնվեց և պահպանվում են անպատժելիության կայուն ռիսկերը»,-ասել է Մակուչյանը, ով ներկայում աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում: 

ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը փետրվարի 19-ին սպանվեց դավադիր ադրբեջանցու՝ Ռամիլ Սաֆարովի կողմից: 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ` այդ թվում և ադրբեջանցին, սակայն դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը` փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մակուչյանին, ապա գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը: «Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին: Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր` Հայկ Մակուչյանը: Սաֆարովն արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին` ձայների վրա հավաքվածներին ասելով, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր: