Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 8-ին նախկին ամուսնու կողմից կացնահարված` 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը՝ 62-ամյա Վաչագան Մանսուրյանը, այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հուլիսի 8-ին Կարինե Մանսուրյանի սպանության, նրա ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով` 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արյունանման հետքեր, արյունանման հետքերով կացին, գարեջրի դատարկ շիշ և այլ առարկաներ: Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ.Մարտիրոսյանը ձերբակալվել է: