|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Փեսան կացնով սպանել է զոքանչին, իսկ կինն ու աներն էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Yerkir.am-ին «Էրեբունի» հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը հայտնեց, որ այսօր հիվանդանոց են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը:
«Նրանք հիվանդանոց են տեղափոխվել գանգուղեղային վնասվածքներով, մարմնի վրա նույնպես կային վնասվածքներ: Երկուսն էլ վիրահատվել են: Թագուհի Մանսուրյանը շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով, իսկ հայրը` ինքնուրույն: Երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Հունանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ բժիշկները հոր և աղջկա վիճակը գնահատում են կայուն ծանր: