Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Մալաթիայում հրազենից 18-ամյա երիտասարդ է վիրավորվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունն այս դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ մարտի 3-ին` ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 17.00-ին, Մալաթիա թաղամասի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի զենքից կրակոց արձակելով, Դավիթ Մ.-ի աչքի հատվածում վնասվածքը պատճառել է Արարատյան զանգվածի բնակիչ` ոմն Լյովիկ: Ձեռնարկվում են միջոցառումներ Լյովիկի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: