կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-01 12:54
Իրավական

Մալաթիայում 24-ամյա երիտասարդի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը հայտնաբերվեց

Մալաթիայում 24-ամյա երիտասարդի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը հայտնաբերվեց

Yerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս Բավրայի անցակետում հայտնաբերվել է մայիսի 17-ին Մալաթիայում 24-ամյա Տարոն Մադաթյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող 25-ամյա Ֆելիքս Ավագյանը: Նա մայիսի 18-ից հետախուզվում էր` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. մայիսի 17-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ ձախ ազդրի ներսային հատվածի և որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել Տարոն Կարենի Մադաթյանը (ծնվ. 1992թ.):

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հրազենային մարմնական վնասվածծքները պատճառվել են Երևան քաղաքի Դանիել Վարուժան և Իսրայել Օրի փողոցների խաչմերուկում, որտեղ նա գնացել էր հանդիպելու իր ծանոթին՝ Ֆ.Ավագյանին։ Նախնական տվյալնելով՝ վերջինս հրազեն հանդիսացող ատրճանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու կրակոց է արձակել Տարոն Մադաթյանի ուղղությամբ, որից հետո իր վարած՝ «BMV X6» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ֆ.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Մեր տեղեկություններով՝ Ֆ. Ավագյանն արդեն կալանավորված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: