կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-12 13:10
Քաղաքական

Երկրի տերն ու տիրակալը դառնում է կառավարությունը. ՍԴ անդամ

Երկրի տերն ու տիրակալը դառնում է կառավարությունը. ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ կառավարման մոդելի փոփոխության առանձնահատկություններին: «Շատերն ասում են, որ նախագահական կառավարման ձևը ավտորիտար կառավարման արդյունք է, միակենտրոնություն է ստեղծում, սակայն աշխարհում շատ օրինակներ կան, որ հենց նախագահական կառավարման արդյունքում է երկիրը հնարավորինս զերծ խնդիրներից: Ես անձամբ խորհրդարանական կառավարման ձևի կողմնակից չեմ, սակայն այս կառավարման ձևի լավ օրինակներ էլ շատ կան»,- ասաց Թոխյանը հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների որոշ դրույթներ Գերմանիայից և Իտալիայից ենք վերցրել:

«Բարեփոխված տարբերակում նախագահը կորցնում է անմիջական մանդատը: ԱԺ-ն կունենա ժողովրդի մանդատը, իսկ նախագահն էլ կկորցնի առաջնայնությունը: Երկրի տեր ու տիրակալը դառնում է կառավարությունը, որը մշակելու է երկրի արտաքին և ներքին կառավարումը: Կառավարությունը լինելու է հաշվետու ԱԺ-ին: Խաղաղ ժամանակ երկրի ղեկավարումը վստահվում է կառավարությունը, պատերազմի ժամանակ` ԱԺ-ին»,- ասաց ՍԴ անդամը: Թոխյանը նշեց նաև, որ միասեռ ամուսնությունների մասին մտահոգություններ հայտնողները պարզապես լավ չեն կարդացել այդ կետը, քանի որ այնտեղ բոլորովին այլ ձևակերպումներ են: Հարցին, թե նոր նախագծով իսկապես լայն հնարավորություններ են տրվում քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց. «Եվ քաղաքացիական հասարակությանը, և հասարակական կազմակերպություններին, և քաղաքական ընդդիմությանը, և անհատին լայն հնարավորություններ են տրվում նոր նախագծով»: