կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-13 13:38
Քաղաքական

Իմքայլական քաղցկեղ՝ դուք ավելի վատ ճակատագիր եք ունենալու, քան ձեր տերն ու տիրակալը․ Ռ. Հովհաննիսյան

Իմքայլական քաղցկեղ՝ դուք ավելի վատ ճակատագիր եք ունենալու, քան ձեր տերն ու տիրակալը․ Ռ. Հովհաննիսյան

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը գրում է․

«Իմ քայլը խմբակցության 10 պատվիրանները:

1.Նիկոլ Փաշինյանն է քո Տեր Աստվածը, նրանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Մակունց. 20:2-3):

2.Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես, բացի Նիկոլ Փաշինյանից (Մակունց. 20:4):

3.Քո Նիկոլ Փաշինյանի անունը զուր տեղը չպիտի արտասանես (Մակունց. 20:7):

4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի չմոռանաս հարցնել վարչապետիցդ՝

«հո ոչ մի բանի կարիք չունես, ով իմ առաջնորդ» (Մակունց. 20:8):

5.Պատվիր քո հորն ու մորը ավելի քիչ, քան Նիկոլ Փաշինյանին (Մակունց. 20:12):

6.Մի սպանիր քո մեջ ստահակին (Մակունց. 20:13):

7.Մի շնանար, քանզի քեզանից կառաջանան քեզ նման շնաբարո դուրսպրծուկներ եւ կդառնան քեզ մրցակից (Մակունց. 20:14):

8.Մի գողանար, ամեն ամիս ստացիր պարգևավճարներ (Մակունց. 20:15):

9.Քո հարեւանի դեմ սուտ վկայություն տուր, ֆեյքեր պահիր (Մակունց. 20:16):

10.Քո մերձավորի տան, ու նրա ագարակի վրա աչք ունեցիր: Նախանձիր նախկիններին եւ դարձիր նրանց նման (Մակունց. 20:17):

Հ.Գ. իմքայլական քաղցկեղ՝ դուք ավելի վատ ճակատագիր եք ունենալու քան ձեր տերն ու տիրակալը»: