կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 14:34
Տարածաշրջան

«Երբ եզը մտնում է պալատ, արքա չի դառնում, բայց պալատը գոմ է դառնում». Էրդողանին «վիրավորած» լրագրողին 11 տարվա ազատազրկում է սպառնում

«Երբ եզը մտնում է պալատ, արքա չի դառնում, բայց պալատը գոմ է դառնում». Էրդողանին «վիրավորած» լրագրողին 11 տարվա ազատազրկում է սպառնում

Փետրվարի 11-ին Թուրքիայի դատախազները պահանջել են մինչև 11 տարվա ազատազրկման դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և երկու նախարարի վիրավորելու մեջ մեղադրվող լրագրող Սեդեֆ Քաբաշին։

Հիշեցնենք, որ անցյալ ամսվա սկզբին դատարանը վճռեց, որ 52-ամյա հեռուստալրագրող Քաբաշը, որը հիմնականում լուսաբանում է թուրքական քաղաքականությունը, բանտարկվի մինչև դատավարությունը՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, որը ենթադրում է 1-4 տարվա ազատազրկում:

Դատախազը նաև պահանջել է ձերբակալվածին մեղադրանք առաջադրել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին և տրանսպորտի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուին վիրավորելու համար՝ ընդհանուր 11 տարի 8 ամիս ազատազրկմամբ. հաղորդում է GazeteDuvar-ը։

Հոդվածում նշվում է, որ Քաբաշը բանտարկվել է մի ասացվածքի պատճառով, որը մեջբերել է ընդդիմադիր Tele 1 հեռուստաալիքի քաղաքական քննարկման ժամանակ և տեղադրել այն Twitter-ում։ Երկրի նախագահի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն ու արդարադատության նախարարը դատապարտել են լրագրողի խոսքերը՝ դրանք համարելով հարված Էրդողանին։

Քաբաշը մասնավորապես մեջբերել էր չերքեզական մի ասացվածք. «Երբ եզը մտնում է պալատ, արքա չի դառնում, բայց պալատը գոմ է դառնում». թուրքերենում եզ` öküz, բառը բավական վիրավորական արտահայտություն է: