Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իրաքում ծնված ծագումով հայ դերասան Էնդի Սերկիսը, որը հայտնի է «Մատանիների տիրակալը» եռերգությունում կատարած դերերով, ուղիղ եթերում ամբողջությամբ կկարդա Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ» գիրքը։ Նրա նպատակն է՝ այդկերպ գումար հավաքել կորոնավիրուսի համավարակից տուժածների համար։ Այս մասին Սերկիսը հայտնվել է Twitter-յան պաշտոնական էջում՝ նշելով, որ եթերը կսկսվի մայիսի 8-ին ու կտևի 12 ժամ. հայտնում է CNN-ը։
Հայտնի դերասանն առաջարկությամբ է հանդես եկել, այն է՝ գումար նվիրաբերել GoFundMe կայքի միջոցով։ Հավաքված դրամական միջոցները կփոխանցվեն բրիտանական NHS Charities Together և Best Beginnings բարեգործական կազմակերպություններին։
Հիշեցնենք՝ Սարկիսը ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» և «Գոլում» ֆիլմերում կերտել է Գոլումի կերպարը։