Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի Ռըֆաթ Չեթինը դատապարտվել է 1 տարի 15 օրվա ազատազրկման. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Չեթինը հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, քանի որ այն ժամանակ Էրդողանը դեռևս վարչապետ էր, և իր գրառումը չէր կարող համարվել վիրավորանք` նախագահի հասցեին:
Բանն այն է, որ ժամանակին, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Չեթինը Facebook-ում տեղադրել էր մի նկար, որում համեմատել էր Էրդողանի և «Մատանիների տիրակալը» եռապատումի կերպարներից մեկի՝ Գոլումի դեմքի արտահայտությունները:
Թուրքական Diken լրատվական կայքը հայտնում է, որ 1 տարի 3 ամսվա բանտարկության դատապարտված Չեթինի պատիժը նվազեցվել է 1 տարի 15 օրվա, իսկ պատժի կիրառումը հետաձգվել է 5 տարով:
Էրդողանին Գոլումին նմանեցրած մեկ այլ քաղաքացու՝ բժիշկ Բիլգին Չիֆթչիի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: Չիֆթչին դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է արդարացվել՝ հաշվի առնելով ոչ թե Գոլումի` լավ կամ վատ կերպար լինելը, այլ խոսքի ազատության իրավունքը: