Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ և Ռոդ Այլենդ նահանգի հայ համայնքի վաղեմի բարեկամ Դեյվիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11֊ին ընդունեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ (ՀՅԴ անդամ) Արթուր Խաչատրյանին և Միացյալ Նահանգներում բնակվող՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալստյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները։
ՀՅԴ անդամները շնորհակալություն հայտնեցին կոնգրեսական Սիցիլինիին իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում (Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատի անդամ, նահանգի մայրաքաղաք Փրովիդենսի քաղաքապետ և վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ) Հայաստանին, Արցախին և Հայ դատին ցուցաբերած աջակցության համար։
Արթուր Խաչատրյանը կոնգրեսական Սիցիլինիին ներկայացրեց 2020 թվականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների հետևանքով Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին ստեղծված իրավիճակը։ Հայաստանի խորհրդարանի անդամն ընդգծեց, որ հնարավոր չէ Հայսստանի ու Ադրբեջանի միջև հասնել արդար և կայուն խաղաղության, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն չճանաչվի և չհարգվի։ «Դեմոկրատական խաղաղություն կհաստատվի միայն եթե արդարությունը նախ հաղթանակի։ Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- նշեց նա։
Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և պարբերաբար սադրանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։ «Հայ զինվորականները հարձակման են ենթարկվում և զոհվում Հայաստանի մայրաքաղաք Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա»,- շեշտեց նա։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալստյանը նշեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում ավելի քան մեկ դար առաջ սկսած Հայոց ցեղասպանությունը։ «Հայաստանը թուրքերի համար մի սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։ Այս պատճառով է, որ նրանք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։ Եթե նրանք չկանգնեցվեն, հայերի գույությունն իրենց պատմական հայրենիքում վտանգված կլինի»,- ասաց նա։
Առանձին անդրադարձ եղավ նախ հայ ռազմագերիների խնդրին։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գալստյանը նշեց, որ ավելի քան 200 հայ զինվորական և քաղաքացիական անձինք պահվում են ադրբեջանական գերության մեջ։ Նրանք կտտանքների են ենթարկվում և արձանագրվել են արտադատական մահապատիժների դեպքեր։ «Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը պահանջում էր ռազմագերիների փոխանակում «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, անտեսելով ամերիկյան և միջազգային կոչերն անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է նրանց որպես պատանդ պահել՝ Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը։
Նա մտահոգություն հայտնեց ամերիկյան կառավարության կողմից 907 բանաձևի կասեցման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին բազմամիլիոն դոլարների ռազմական աջակցություն տրամադրել։ «Ինչպես համոզվել ենք, Ադրբեջանն իրեն հասանելի ամբողջ ռեսուրսներն ուղղում է Հայաստանի դեմ, հայերին սպանելու համար»,- եզրափակեց Արամ Գալստյանը։
Կոնգրեսական Սիցիլինին շնորհակալություն հայտնեց ՀՅԴ անդամներին այս խնդիրներն իրեն ներկայացնելու համար և իր ամբողջական զորակցությունն ու աջակցությունը հայտնեց Հայաստանին ու Արցախին։
October 11, 2021 – Congressman David Cicilline (D- RI) - a senior member of the U.S. House Foreign Affairs Committee and long-standing champion of Rhode Island Armenian American community - met over the weekend with “Armenia” Faction Member of Parliament Arthur Khachatryan (who represents the ARF in the “Armenia” Faction) and U.S.-based ARF Bureau member Aram Kaloustian, to discuss a broad array of U.S.-Armenian policy priorities.
The ARF members thanked Congressman Cicilline for his long-standing support to Armenia, Artaskh (Nagorno Karabakh) and the Armenian cause throughout his long political career as member of the Rhode Island House of Representatives, as Mayor of Providence, and most recently, as and member of the US Congress. Mr. Khachatryan provided first hand updates to the Congressman about the situation in Artsakh and on the border between the Republic of Armenia and Azerbaijan in the wake of Azerbaijan’s attack, war crimes, and ethnic cleansing in the fall of 2020. The member of the Armenian parliament stressed that no just or sustainable peace can be established between the two nations until the rights of the people of Artsakh for self determination are universally recognized and fully respected. “A democratic peace can be established only if justice prevails first. Azerbaijan’s war against Artsakh proves that Artaskh cannot be a part of Azerbaijan”.
While talking about the situation on the border, Mr. Khachatryan mentioned that Azerbaijani military forces have repeatedly invaded the sovereign territory of Armenia and continue provocations along the border. “Armenian soldiers are being attacked and killed - with international impunity- less than 35 miles away from our capital, Yerevan” – he stated.
ARF Bureau member Aram Kaloustian stressed that Turkey and Azerbaijan continue the genocide they began more than a century ago. “Armenia is seen by Turks as a wedge between Turkey and the rest of the Turkic world. This is a leading driver of their relentless campaign to annihilate the Armenian nation. If they are not stopped, the very existence of Armenians upon their ancient, indigenous homeland will be in danger”.
The issue of Armenian prisoners of war was discussed, with ARF Bureau member Kaloustian stressing that: “Over 200 Armenian servicemen and civilians continue to be held abused and extrajudicially executed by Azerbaijan - despite the November 9 agreement which stipulates an all-for-all exchange of the POWs. “Azerbaijan, in spite of mounting U.S. and international calls for the immediate and unconditional return of all POWs, continues to uses prisoners as hostages to secure additional concessions from the Armenian side,” concluded Kaloustian.
The ARF Bureau member raised his concerns regarding with the U.S. government waiver of Section 907, which opens the door to additional multi-million dollar military aid packages to Azerbaijan - which has demonstrated time and again that it will use all the resources at its disposal to attack and kill Armenians.”
In his turn Congressman Cicilline thanked the ARF members for bringing each of these issues to his attention and pledged his full support and assistance to the Republics of Armenia and Artsakh.