|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Amazon-ը երկարացրել Է դեռևս չթողարկված՝ «Մատանիների տիրակալը» սերիալի եթերաշրջանների քանակը՝ դարձնելով այն երկու. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Variety-ն:
Այս պահի դրությամբ ընթանում է առաջին եթերաշրջանի նկարահանման նախապատրաստությունը՝ չնայած հանգամանքին, որ դերասանական կազմը դեռևս լիովին չի որոշվել: Այնուամենայնիվ, հաստատապես կմասնակցեն Մարքելա Քավենան («Պիկնիկ կախ ընկած ժայռի մոտ»), Ուիլ Փոուլթերը («Ողջ մնացածը», «Մենք՝ Միլլերներս») և Ջոզեֆ Մոուլը («Գահերի խաղը»):
Սերիալի նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում: Նախագծի ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան է, սցենարիստներն են Պատրիկ Մաքքեյնը և Ջոն Դ.Փեյնը, խորհրդատվություն տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն է՝ «Գահերի խաղը»-ից:
Սկզբում խոսվում էր այն մասին, որ սերիալն ունենալու է երկու եթերաշրջան, բայց երկրորդի վերաբերյալ տեղեկատվությունը մինչ այս պահը գաղտնի էր պահվում:
Այնուամենայնիվ, սյուժեի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են «Մատանու եղբայրության» իրադարձություններին: