Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմնե, - գրում է «Հրապարակը» ։
Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է։ Օրինակ կոռուպցիայի հետ առընչված ընկերություններին նվիրված զեկույցի հատվածում բացահայտվում է, որ «մեծ ընկերությունների՝ կոռուպցիայի առաջացրած լրացուցիչ ծախսերը կազմում են դրանց տարեկան վաճառքի հինգ տոկոսը, որն ամենաբարձրն է համեմատված երկրների շարքում և քայքայում է ընկերությունների մրցունակությունն ու արդյունավետությունը»։ Զեկույցը մատնացույց է անում, որ հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար։
Զեկույցի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների արդյուանվետ հաղթահարումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանության ձևավորումից, որ կկարողանա ժողովրդի անունից նոր քաղաքական կուրս իրականացնել։ Այն կարող է իրականանալ միայն այնպիսի քաղաքական իշխանության դեպքում, որը կունենա կտրուկ համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կարողություն և դրդապատճառներ։ Ներկայումս Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև հետադարձ կապը խզված է։ Այն երկրում հաստատված ռեժիմին անհաղորդ է դարձնում ընտրազանգվածից եկող ճնշումների նկատմամբ և հիմնարար կերպով փոխում է իշխող բուրգի գագաթին գտնվող անհատների խթանները»։
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր և վերջերս շատ լայն տարածում գտած «Ինչու են ազգերը տապալվում․ իշխանության, բարօրության և աղքատության արմատները» գրքի հեղինակ Տարոն Աճեմողլուն նշում է․ «Ոմանք ասում են, որ Հայաստանը դատապարտված է տնտեսապես տապալվելուն իր աշխարհագրության և աշխարհում ունեցած տեղակայության պատճառով։ Բայց աշխարհի ներկա և անցյալ շատ այլ երկրների նման դրա տապալումը պայմանավորված է կոռուպցիայով, անազնիվ քաղաքական գործիչներով և թույլ ինստիտուտներով։ Հայաստանի դժբախտությունների հիմքը ոչ թե հնարավորությունների սահմանափակությունն է, այլ վատնված հնարավորությունները, և այն կարող է առաջադիմել բացառապես այս փաստին դիմագրավելու և անհաջողությունների համար պատասխանատուներին հաշվետու դարձնելու միջոցով։ Այս հրաշալի զեկույցը առաջին քայլն է այդ ուղղությամբ»։
ամբողջական կարդալ այստեղ