Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրին:
«Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին՝ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Մասնավորապես` մասնակցությունը ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում՝ էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը: Այն նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտների՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին: ՓՄՁ զարգացումը կառավարության առաջնայնություններից է, և մենք անընդհատ փորձում ենք օգնել այդ ոլորտը զարգացնելու նախաձեռնություններին: Այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչը, կարծում եմ, բավական լուրջ աջակցություն կլինի»,- ասել է վարչապետը: