|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսուհետ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:
Մինչ այս` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման համաձայն զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, քաղաքացիական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժօգնություն ստանալիս վճարումները կատարում էին իրենց միջոցներով և չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին