|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը դիմել է Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցներին:
«Միջազգային հարաբերություններում տիրող իրավիճակը շատ մտահոգում է բոլորիս։ Առաջին անգամը չէ, որ դժվար ժամանակներ ենք ապրում և լավ գիտենք, որ ցանկացած ճգնաժամ ավարտվում է՝ իր տեղը զիջելով նոր հեռանկարներին։ Ուստի այսօր մեր պարտքն է լինել հնարավորինս միասնական, հանգստություն պահպանել, շարունակել հետագա զարգացման ուղին։
Պատմությունը ցույց է տալիս, որ դժվար ժամանակները մեզ «մաքրում են» հնացած մոդելներից և բիզնես վարելու եղանակներից՝ թույլ տալով տեսնել նոր լուծումներ եւ ուղիներ։
Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցները կկարողանան ստեղծված իրավիճակում գտնել ճիշտ բալանսը և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ավելի սերտ համագործակցության համար։ Մենք արագ կարձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տնտեսությունում, աջակցություն կցուցաբերենք բիզնեսին և կշարունակենք ամրապնդել մեր գործարար կապերը»,- ասված է ուղերձում։