կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 17:07
Հասարակություն

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն արտոնություններից

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն արտոնություններից

ՀՀ կառավարության 29.09.2016թ.հերթական նիստում հաստատվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքներիվերացման աշխատանքների մասնակիցներին կարգավիճակ տրամադրելու կարգը: Ընդունված որոշման համաձայն  ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց կտրամադրի  մեկ միասնական ձևի վկայական:

Արդյունքում, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների  մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից: 

Միաժամանակ, կտարվի էլեկտրոնային հաշվառում և արդյունքում կձևավորվի ՉԱԷԿ-ի մասնակիցների տվյալների ամբողջականշտեմարան:

ՉԱԷԿ ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են շուրջ 3000 մարդ`զինվորական ծառայողներ, զինվորական վարժական հավաքների մասնակիցներ, աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներովմեկնածներ: Նրանց մի մասը` զինվորական ծառայողները,  ստացել են Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական, որտեղ նշված է, որնրանք համարվում են ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում  օրենքով սահմանված արտոնություններից:

Աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներին տեղեկանք է տրամադրել  Հայաստանի «Չեռնոբիլասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կողմից տրված վկայականն իրավական ուժ չունի և  հիմնականում չի ընդունվումբուժհաստատությունների կողմից (նշված կատեգորիային պատկանող անձինք  ունեն միայն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու իրավունք: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության հասարակայնության հետ կապերի բաժին