կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 11:40
Առանց Կատեգորիա

Ինչ լրացուցիչ միջոցառումեր կարող են կիրառել ձեռներեցները կորոնավիրուսը կանխելու համար

Ինչ լրացուցիչ միջոցառումեր կարող են կիրառել ձեռներեցները կորոնավիրուսը կանխելու համար

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս բարձրացված այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև այն լրացուցիչ միջոցառումներին, որոնք ձեռներեցները կորոնավիրուսային վարակի կանխման համար կարող են կիրառել աշխատատեղերում՝ ի լրումն պարետատան կողմից սահմանված կամ ընկերություններում գործնականում արդեն իսկ կիրառվող քայլերի։ Ինչպես հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, անսալով գործարարների այդ շահագրգիռ հարցադրմանը՝  ՀՀ առողջապահության նախարարությունը ՀԱԳՄ-ին տրամադրած տեղեկատվությամբ նախ կարևորել է զանգվածային միջոցառումների կազմակերպումից և մասնակցությունից ձեռնպահ մնալը։

Ըստ վիճակագրության՝ կորոնավիրուսային վարակի տարածման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը հենց զանգվածային հավաքներին մասնակցությունն է։ Վարակմանը նպաստում են նաև աշխատանքային ընդմիջումները, որոնց ընթացքում աշխատակիցներն ավելի անմիջական շփումների առիթ են ունենում։ ԱՆ մասնագետները հորդորել են նաև ընկերություններում զերծ մնալ գործընկերների հետ ձեռքսեղմումներից և գրկախառնություններից։

Մեծապես կարևորվում է աշխատատեղերում գրանցամատյանների վարումը, որտեղ ոչ միայն կարձանագրվեն աշխատակիցների հաճախումների և ջերմաչափումների տվյալները, այլև աշխատավայրից դուրս ունեցած նրանց շփումները, զանգվածային միջոցառումերին մասնակցության մանրամասները։

ԱՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են աշխատատեղերում դիմակների կրման, ջերմաչափման, սոցիալական հեռավորության ապահովման, պարբերական ախտահանման պայմանների պարտադիր պահպանումը։