Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել արդյունաբերական համաժողով, որի քննարկման թեման ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններն էին: Ըստ այդմ` ներկայացվել է ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն խնդիրներին, որոնց բախվեց Հայաստանի բիզնես ոլորտը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նա նշել է, որ այդ խնդիրները հիմնականում կապված են տարանցիկության և մի շարք տեխնիկական հարցերի հետ:
«Այդ խնդիրներն են, մասնավորապես, ԱԱՀ վերադարձման հետ կապված խնդիրը, երբ երկակի հարկում է տեղի ունենում, և անհրաժեշտ է մեխանիզմներ գտնել դրանից խուսափելու համար: Եվս մեկ խնդիր է ծագման սերտիֆիկատի պահանջը, որն, ըստ էության, դուրս է եկել, բայց որոշ տեղերում դեռ պահպանվում է, ինչն անօրինական է և վարչական խոչընդոտներ է ստեղծում: Նաև` նմանատիպ այլ խնդիրներ, որոնք ԵՏՄ հանձնաժողովը հակված է լուծել, որովհետև գրեթե բոլոր հարցերում հայկական կողմը ստացել է աջակցություն նույն հանձնաժողովի կողմից»,- ասել է նա:
Էմիլ Տարասյանի խոսքով` բոլոր` բիզնեսին խոչընդոտող խնդիրների մասին բաց և հրապարակային պետք է խոսվի հենց համաժողովի ընթացքում, և հայկական կողմը հույս ունի, որ այդ հարցերի պատասխանները կտրվեն, իսկ եթե այդ հարցերի պատասխանները չտրվեն համաժողովի ընթացքում, ապա հայկական կողմը կխնդրի, որ լուծումներ տրվեն ԵՏՄ հանձնաժողովի կողմից` դրանք օրակարգ մտցնելով: