|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կարծիքով` պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենալ նախարարի հրաժարականը պահանջելու համար, իսկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի այդ պահանջի տակ հիմնավորումներ չկան: Լրագրողների հետ զրույցում նախարարն այսպես արձագանքեց հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Անահիտ Բախշյանի` իր հրաժարականի մասին պահանջին։
Մեկ այլ հարցի`արդյո՞ք չի պատրաստվում հրաժարական տալ, նախարարը պատասխանեց` ոչ: «Նրա իրավունքն է, թող պահանջի: Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ: Իսկ եթե մեկը հավաքի 3000 ստորագրություն ու ասի` իմ մաշկի գույնը ուրիշ է, ձերը մի քիչ ուրիշ, հրաժարական տուր, պիտի քննարկե՞նք այդ հարցը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Բախշյանը պահանջել էր ԿԳ նախարարի հրաժարականը Հրազդանի քաղաքապետի որդուն ԿԳ նախարարության կողմից բարձր առաջադիմության համար մեդալ շնորհվելուց հետո: