Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիզինգի զարգացման նպատակով օրենսդրական դաշտը բարելավելու նախգծերի փաթեթը կմնա նստաշրջանի օրակարգում՝ հայտնում է Yerkir.am-ը․ այն ստացավ 99 պատգամավորի կողմ քվե և ուղարկվեց երկրորդ ընթերցման։
Բանն այն է, որ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը բարելավում է լիզինգային հարաբերությունները, առաջինից երկրորդ ընթերցում բացասական եզրակացություն էր ստացել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։
Փաթեթի հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասաց, որ առաջարկները ներառվել են և կոչ արեց կեղմ քվերակել, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում շարունակի լրամշակվել ու ընդունվի լիարժեք տարբերակով։
Նախագծին բացասական եզրակացություն տված՝ հանձնաժողվի ներկայացուցիչն ասաց, որ փաթեթը խիստ դրական են համարում, առաջակում են կողմ քվերակել, իսկ իրենք դեմ են եղել զուտ տեխնիկական նկատառումներից ելնելով՝ որպեսզի մինչև հուլիսի 1-ը ժամանակ տան մշակելու համար։
Փաթեթն, ըստ էության նախատեսում է առանցքային փոփոխություններ Քաղաքացիական և Հարկային օրենսգրքերում։
Կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ներկայացրեց մանրամասները։
«Հարկային օրենսգրքով առաջարկվում է լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացած վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա կրկնակի լիզինգի դեպքում կամ վաղաժամկետ պայմանագիրը խզելու դեպքում ունենալ ավելի իրական արժեք լիզինգի առարկայի համար։
Հաջորդ առաջարկն է ԱԱՀ չնախատեսող արժեքով լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել։
Մյուս առաջարկն այն է, որ լիզինգային գործարքների ժամանակ լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում գույքահարկ վճարող համարել լիզինգառուին։
Լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում այդ առարկայի հետ կապված բոլոր պահանջների պատասխանատու է համարվում լիզինգառուն»,-ասաց նա։
Այս կարգավորումները, Նաիրա Մարգարյանի համոզմամբ, հնարավորություն կտան կրկնապատկել լիզինգային գործիքները, ինչն այսօր ավելի կարևոր է մեզ համար։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը հիմնավորեց իրենց դիրքորոշումը։
«Օրենքի փաթեթի վրա բավական լուրջ աշխատանք է իրականացվել 2016 թ-ից, մի շարք մասնագետներ այդ ոլորտում, որոնք շատ կայացած են և փորձառություն ունեն, աշխատել են այս փաթեթի վրա, որը համակարգային փոփոխություններ է առաջարկում»,-ասաց նա։
Նա նշեց, որ կարևոր հասկացություններ են սահմանվել, ինչպիսից, օրինակ՝ հետադարձ լիզինգ և երկրորդային լիզինգ գաղափարներն են։
Հետադարձ լիզինգն այն է, որ անձն իրավունք ունի սեփականությամբ պատկանող գույքը հետ հանձնել լիզինգառու կազմակերպությանը՝ բանկին և վարկային կազմակերպությանը, և վարձակալական հիմունքով վերցնել ու վճարել վարձավճարներ։
Երկրորդային լիզինգն այն ր, երբ վարձակալված գույքը հետ են հանձնում բանկին՝ լիզինգառուի և լիզինգատուի միջև պայմանագրի խզման հետանքով, հետագայում դա լիզինգով տրամադրումը կոչվում է երկրորդային լիզինգ։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների թվում է այն կարգավորումը, որ նախկինում, երբ լիզինգի առարկան գնվում էր վաճառողից ու հետագայում տրամադրվում լիզինգով՝ հարկվում էր ԱԱՀ-ով, մինչդեռ շատ երկրներում լիզինգի առարկան գնվում է առանց ԱԱՀ-ի ու երբ լիզինգի է հանձնում, ավելանում է ԱԱՀ, ինչը բարդություններ է ստեղծում․ ներկա կարգավորմամբ նախատեսվում է, որ եթե առանց ԱԱՀ-ի է ձեռք բերվել, հանձնվում է նույնպես առանց առանց ԱԱՀ-ի։
Փոփոխությունների թվումէ նաև այն, որ գույքահարկի և հողահարկի գումարները վճարվելու են լիզինգառուի կողմից։
«Փաթեթը բացասական եզրակացություն է ստացել ոչ թե այն պատճառով, որ մեր դիրքորոշումը բացասական է եղել, այլ որ մի շարք հարցեր են ի հայտ եկել քննարկումների ընթացքում, որոնց համար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի շտկվեն»,-ասաց Եղիշե Սողոմոնյանը և կոչ արեց կեղմ քվերակել։
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը կողմ ձայների գերակշիռ մեծամասնությամբ մտավ լիագումար նստաշրջանի օրակարգ ու կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․