Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ներկայումս գործող կարգավորումների համաձայն, արտադրանքի արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում, որը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել արտահանողների համար:
Ելնելով վերոնշյալ խնդրից` վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին` երկօրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ-ի վերադարձն ավելի կարճ ժամկետներում կազմակերպելու վերաբերյալ:
Նա դիմեց գյուղնախարարին. «Պարո'ն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք արտահանողների ցուցակը»:
Ապա դիմեց ՊԵԿ նախագահին. «Պարո'ն Հարությունյան հատուկ ռեժիմ եք սահմանում այս մթերման ժամանակահատվածում: Նրանց համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որ մթերումն անցկացնենք մաքսիմալ արագ և արդյունավետ»: