|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի՝ 2023 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Քննարկվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև 2024 թ․ հիմնադրամի տարեկան բյուջեն ու նախատեսվող ծրագրերը։