կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 12:41
Մշակույթ

Ուզում եմ` 100 տարի հետո, երբ ինչ-որ մեկը նայի ֆիլմս, ասի` վայ, ինչ տարօրինակ ֆիլմ է. Վիեստուրս Կայրիշս

Ուզում եմ` 100 տարի հետո, երբ ինչ-որ մեկը նայի ֆիլմս, ասի` վայ, ինչ տարօրինակ ֆիլմ է. Վիեստուրս Կայրիշս

Ուզում եմ` 100 տարի հետո, երբ ինչ-որ մեկը նայի ֆիլմս, ասի` վայ, ինչ տարօրինակ ֆիլմ է, տեսնես ո՞վ է հեղինակը. այսօր լրագրողներին ասաց կինոռեժիսոր Վիեստուրս Կայրիշսը, որի «Հավալուսնը անապատում»  ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում:

Կայրիշսը նշեց, որ ֆիլմը հիմնված է օպերային և դասական երաժշտության վրա: «Ֆիլմը Լատգելան երկրամասի մասին է, որը Եվրամիության արևելյան ծայրում է գտնվում: Բարեկամներից մեկը մահացել էր, և ըստ կաթոլիկների ավանդույթների` կանայք եկել և ամբողջ գիշեր երգում էին հանգուցյալի մոտ: Նրանք ասում էին. «Դու միայնակ ես, ինչպես հավալուսնը անապատում»:

«Ինձ զարմացրեց այն, որ նրանք այդպես են ասում, որովհետև նրանք ո\'չ հավալուսն են տեսել, ո\'չ էլ` անապատ: Այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ»,- ասաց Կայրիշսը:

Նա նշեց, որ մեկ նախադասությամբ չի կարող ասել` ինչի մասին է ֆիլմը: Ռեժիսորի հավաստմամբ` Լատգելանը խիստ կրոնական երկրամաս է, և ինքն ուզում էր ներկայացրել մահվան ու կյանքի միջև եղած հակամարտությունը, ինչպես նաև մարդու և Աստծո պայքարը:

«Ինձ համար կարևոր թեմաներ են հավատն ու Աստվածը, չնայած ինքս հավատացյալ չեմ, այսինքն` եկեղեցի չեմ գնում, բայց հավատում եմ ինքս իմ ներսում: Չեմ հավատում այն մարդկանց, որոնք կուրծք են ծեծում ու ասում` ես հավատացյալ եմ»,- ասաց Կայրիշսն ու անկեղծացավ, որ չնայած շատերը չեն հավանել իր ֆիլմը, բայց իր համար կարևոր էր այն, քանի որ վավերագրական ֆիլմեր չի նկարահանում, միայն` գեղարվեստական: «Ինձ համար վավերագրությունը սիմֆոնիա է, վավերագրության մեջ ստեղծագործական աշխատանքը շատ է»,- նշեց նա: