|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին.տեղեկացնում է T24-ը:
Ի պատասխան Դավութօղլուի հետ ունեցած «պատվի» բանավեճին, Բահչելին ասել է. «Ուրեմն` մեզ պատվի և բարոյականության դաս է տալու: Վայ, խղճո’ւկ, վայ: Պատիվն` ուր, դուք` ուր: Եթե Դավութօղլուն ցանկանում է պատվի դասեր տալ, նախ թող հատուկ դասեր սկսի պալատից: Եթե Դավութօղլուն գիտի՝ պատիվն ինչ է, թող Էրդողանին սովորեցնի: Դուք դարձաք անպատվության բրենդ»: