|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Շատ կարեւոր են հանգամանքները, թե պատերազմի ժամանակ ինչ իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն է եղել, ինչ տվյալներ ենք ունեցել, պաշտպանությունը կազմակերպելը իր ունեցած հիմքերով, զենքերի գոյությունը եւ այլն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Դատախազության մոտ 44-օրյա պտերազմում զոհված զինծառայողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Երեխուս նկարին նայելով ասեք այդ ամենը: Կուզեմ տղուս նայես, նայի էս տղու նկարին, աչքերի մեջ ու ասա»,-ասաց հուզված ծնողներից մեկը:
Քիչ անց, արդեն առանց միկրոֆոնի Արթուր Դավթյանը մոտեցավ այդ զոհված զինծառայողի հորը եւ ասաց. «Ես սա բարձրաձայն երբեք չեմ ասել ու չեմ էլ ուզում ասել: Ես ինքս 40 դատախազի հետ գնացել եւ խրամատում ծառայել եմ: Նույն հաջողությամբ ես կարող էի լինել քո որդու տեղը»: