Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել, քաղաքական դաշտը, սակայն, դեռ կարծես չի մարսել այս նորությունը:
ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ չցանկացավ որևէ գնահատական տալ վարչապետի հրաժարականին, այնուհետև արդարացավ. «Դինամիկ երևույթ է գնում, ես ուզում եմ մի հատ հասկանալ՝ ինչ է կատարվում: Շատ մակերեսային կլինեն իմ դիտարկումները, եթե ես հիմա ընդհանուր բառերով ասեմ: Թող հլը պաշտոնապես հայտարարեն, տեսնեմ` ինչ ա լինելու»,- ասաց նա:
Երբ հիշեցրեցինք, որ Հովիկ Աբրահամյանն արդեն պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին, Մարգարյանն ասաց. «Ինձ համար հիմա մի քիչ դժվար է, ու ես հիմա մի կոնկրետ բան ասել չեմ կարող: Եկեք հիմա որևէ բան չասեմ, մնա, ամբողջական հետո կխոսեմ»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ, ինչպես վստահեցրեց մեզ հետ զրույցում, դեռևս տեղյակ չէր, որ Հովիկ Աբրահամյանն արդեն հրաժարական է տվել: «Թող էդ մարդը հրաժարական տա, նոր խոսեք էդ մասին»,- նշեց նա: Երբ ասացինք, որ այսօր` կառավարություն նիստի ավարտին, Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին, նա այլևս չցանկացավ խոսել և կեսկատակ ասաց. «Թողեք` մարսեմ էդ լուրը»: