Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «1915» ֆիլմի պրեմիերան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմը Ցեղասպանության հոգեբանության, անտեսանելի հետևանքների մասին է:
«Ֆիլմը նկարահանվել է 20 օրում` Լոս Անջելեսում: Ի սկզբանե գիտեինք, որ սովորական ֆիլմ չի լինելու: Մենք զգում էինք` 100-ամյակի ստվերը մեզ վրա է, և ֆիլմը հենց այս 100 տարիների մասին է: Ֆիլմը կարելի է կոչել տարօրինակ և գաղտնիքներով լեցուն»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ֆիլմի միջոցով ուզում էր ցույց տալ, որ անցյալը չի մեռել: ֆիլմի ռեժիսորի հավաստմամբ` ֆիլմում քաղաքական շեշտադրումներ չկան:
Ինչ վերաբերում է թուրքերի անդրադարձին, ապա Կարինը նշեց, որ Գերմանիայում արդեն իսկ եղել է նման դեպք, որ թուրքերը դիտել են ֆիլմը և շատ լավ են արձագանքել."Անցյալի փաստերը թուրքերին պետք է մատուցես ճարպիկ և զգույշ":
Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է, ով նշեց, որ ֆիլմի երաժշտությունն, այո, ինքն է գրել, բայց թիմային աշխատանք են կատարել: