|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ ֆինանսների փոխնախարար, նախկինում ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Yerkir.am-ի հարցին, թե մաքսակետ կդրվի՞ Հայաստանի ու Արցախի միջև, և ինչպե՞ս դա կանդրադառնա Արցախի տնտեսության վրա. «Վայ, այս ի՞նչ հարց եք տալիս, ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել: Դա այն հարցը չի, որ ես կարողանամ կարծիք հայտնեմ, ես իրավասու չեմ»:
Տեսնելով, որ լրագրողները զարմացան իր պատասխանից, ավելացրեց. «Ինչո՞ւ եք զարմանում: Ես էլ զարմանում եմ, որ դուք զարմանում եք: Ես ի պաշտոնե կոնկրետ տեղեկատվություն չունեմ, որ պատասխանեմ, նախ և առաջ էսօր էլ մաքսակետ չկա, ու չեմ կարծում, որ կլինի»: