Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե կինը չի մասնակցում խաղաղար և, առհասարակ, այլ գործընթացների, ապա դա նման է նրան, որ մարդն աշխարհին նայի միայն մեկ աչքով։ Այսօր 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկած Aurora dialogues քննարկումների ժամանակ ասաց Խաղաղության մրցանակի Նոբելյան դափնեկիր դոկտոր Լեյմա Գբովեն։ Ըստ նրա՝ ցանկացած գործընթացի կինը պետք է լիարժեք մասնակցություն ունենա․«Ես չեմ ասում, թե կինն առավել է տղամարդուց, ոչ, ուղղակի ուզում եմ նշել, որ կանայք պետք է հավասարաչափ մասնակցեն աշխարհում տեղի ունեցող գործընթացներին»։
Դոկտոր Լեյման 7 երեխա ունի, և իր կյանքում պայքարել է հարկադիր ամուսնությունների դեմ: Նա պատմեց, որ ապրել է գյուղում, որտեղ 8 տարեկան աղջկա փրկել է ամուսնությունից: «Եկեք պայքարենք և համախմբվենք ընդդեմ խտրականության, հարկադիր ու դաժան աշխատանքի»,-ասաց Գբովեն։