Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ախր քո ինչ բանն էր հնդկացիների առաջնորդ դառնալը: Դու այս աշխարհի խարդավանքների մասին չգիտեի՞ր: Տեսա՞ր, որ նույնիսկ խեղճ տատիդ թիրախ դարձրեցիր:
Բայց, ինչ էլ լինի, մեր կարծիքով, ի տարբերություն ողջ աշխարհի, ամենաապահովն այս պահին Օբամայի տատիկն է: Դժվար թե մի ծեր կնոջ վրա ձեռք բարձրացնեն, ինչ է, թե նրա թոռնիկը հավակնում է «ահաբեկիչների սարսափ» տիտղոսին:
Իսկ որ Օբաման այդ տիտղոսին ձգտում է բոլորովին այլ նպատակներով, փաստել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ Իրանի ղեկավարի` բեն Լադենը սպանվել է` քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Մասնավորապես` դա արվել է ԱՄՆ նախագահ Օբամայի վերընտրման համար։ «Իսկ այժմ ամերիկացիները բեն Լադենին փոխարինող են փնտրում, ով կղեկավարի «Ալ Քաիդան»,- հայտարարել է Մահմուդ Ահմադինեժադը։
Մինչ այդ նա նաև հայտարարել էր, որ մահվան պահին Ուսամա Բեն Լադենը գերի է եղել ամերիկացիների մոտ։
Թե ամերիկացիները երբ են գերի վերցրել բեն Լադենին եւ որտեղ են նրան պահել, Իրանի ղեկավարը չի մանրամասնել։ Ահմադինեժադը նշել է նաեւ, որ ամերիկացիները «թիվ 1 ահաբեկչին հիվանդության դուռն են հասցրել», բայց գերու խախտված առողջությունը չի խանգարել, որ սպանեն նրան։