Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը հարցազրույց է տվել Հյուսիսային Իրաքում քրդերենով հեռարձակվող Rudaw TV-ին. տեղեկացնում է Haberler-ը:
Նշելով, որ ինքը ծնվել և մեծացել է հայկական միջավայրում, Դողանը հայտնել է, որ մոտիկից է հետևում հայկական համայնքին առնչվող հարցերին:
«Ես ցանկանում եմ պայքարել խտրականության դեմ: Մեր Սահմանադրությունը ոչ մի կերպ չի գործում, օրենքը փլուզված վիճակում է: Հետևաբար, նոր Սահմանադրություն ստեղծելը բոլորիս առաջնահերթությունը պետք է լինի: Այդ հարցում էլ ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ, նաև պայքարել ատելություն պարունակող հայտարարությունների դեմ: Այդ հարցով բանաձև էր որդեգրվել, աշխատելու ենք այն կյանքի կոչելու ուղղությամբ»,- նշել է հայ պատգամավորը:
Դողանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության փաստին: «1915 թվականի իրադարձությունների մասին խոսելու և քննարկելու համար նախ պետք է դուրս գալ ավելի առողջ միջավայր, ուր հնարավոր է երկխոսությունը: Սա մարդկությանը վերաբերող խնդիր է, Թուրքիայի խնդիրը, այլ ոչ միայն` հայերինը: Այսինքն` պետք է քննարկվի այն հարցը, թե ինչպես մի ազգ, որի մասին խոսելիս միլիոններով էին խոսում, այսօր ներկայացվում է որպես փոքրամասնություն, որպես 50-60 հազարանոց համայնք: Ունենք 7-8 միլիոն բարեկամներ, որոնք ստիպված են եղել Անատոլիայից ցրվել աշխարհով մեկ: Պետք է դադարենք նրանց որպես թշնամի դիտարկելը: Ասեն «ցեղասպանություն», թե չասեն: Այնպիսի տպավորություն է՝ եթե «ցեղասպանություն» չասեն, ոչ մի խնդիր չի մնա: Ամեն ապրիլի 24-ի խուճապահար քաղաքականություն զարգացնելու փոխարեն հարկավոր է բոլորին համախմբող, ավելի առողջ միջավայր ստեղծել: Ինչպես որ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչթարօղլուն հայտնեց` պետք է չվախենանք առերեսվել անցյալի հետ: Նա 1915 թվականի իրադարձությունները որպես մեծ աղետ` եղեռն որակեց: Հետևաբար, հարցին այս տեսանկյունից նայելիս ավելի առողջ արդյունքներ ենք ունենալու»,- ասել է Դողանը: