Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես ուզում եմ հարց ուղղեմ ֆբ-յան էջում նախկիններին քնադատողներին, ներկաներին կուռք դարձնողներին, բոլոր նրանց ովքեր լավ կարողանում են լայֆ անեն ու մեծ մեծ խոսան՝ դուք արդյո՞ք գիտեք ԱՐՑԱԽԻ տեղը, արդյոք ձեր հայրերը, եղբայրները, տղաները, ամուսինները գնացել են մարտադաշտ, գիտե՞ն արդյոք ինչա նշանակում երբ կողքիդ զոհվում կամ վիրավորվում ա ընկերդ, երբ դու արդեն հիվանդես հոգեպես, որտև չգիտես մեկ րոպե հետո ողջ կլինես, վիրավոր, թե... Արդյոք գե՞թ մեկ անգամ մտածել եք կռիվը ոչ թե ֆեսբուքում է այլ Արցախում ու Հայաստանի սահմաններում, արդյոք վարչապետի պլանշետի ու սպարտիվկայի մասին որ հողորդում եք մտածել եք որ հենց վարչապետը մեզանից գողացելա մեր ԱՐՑԱԽԸ, մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ, գիտակցում եք որ արդեն երեք օր հետո թուրքը հայտնվելույա ԵՐԵՎԱՆԻ փողոցներում, որ արդեն աղքատացած ազգիս աղջիկներին ա բռնաբարելու, տղաներինա սպանելու, որ ձեզ հենց ձեր տներիցա հանելու... Չէ՜ չեք գիտակցում, որտև մեծից փոքր չեք մտածում որ մեր 4000 տղաների դիերը հողի տակ մղկտում են իրանց հանդեպ ձեր անտարբերությունից, որ իրեց փառաբանելու փոխարեն փառաբանում եք մարդու ով մի գրչի հարվածով թաքուն ծախեց նրանց թափած արյունը, ու չգիտեմ քանի քանի հազարավոր վիրավոր տղաներ նայում են այսօրվա քարտեզին ու երանի տալիս զոհվածներին...
Թողեք ֆբ յան էջերն ու իրական պայքարին մասնակցեք ոչ թե նախկինի կամ ներկայի համար, որոնք միևնույնն է մեկ տարի կամ երկու տարի հետո փոխվելու են, Աստված իրանց հետ թե ինչ կգրվի պատմության էջերում իրենց մասին թող իրենք մտածեն, մենք էսօր մի բանի մասին պիտի մտածենք ՉԵՂԱՐԿԵԼ այս քարտեզը ու վերջ, որ մեր մասին, մեր ազգին չասեն գլուխներս կախելենք թուրքի առաջ, որ նորից հենց մենք ենք մեզ տանում ցեղասպանության: Հիշեք որ դեռ նայելու եք իրար աչքերի, որ մեր երեխաներն ու թոռները հաճախելու են միասին մանկապարտեզ ու դպրոց, դադաերցրեք իրար հանդեպ ատելությունը։
Հասկացեք մի բան կորցնում ենք
ՀԱՅՐԵՆԻՔ
Արթուր Օվչյան
(Արաբոյի Ճուտ)