Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․
— Իշխանությոuնն ասում է` Ռուսաստանը Հայաստանում Հիբրիդային պատերազմ է սկսել, ասում է, որ Ռուսաստանը մեզ մենակ է թողել Ադրբեջանի հետ ագրեսիայի դեմ, ավելին, ասում է՝ երբ մենք հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդների հետ կապված հարցեր ենք տալիս, մեզ հակադարձում են՝ արդյո՞ք Ռուսաստանը չեզոք միջնորդ է՝ ընդգծելով, որ դա ավելի շատ Ադրբեջանին ձեռնտու տարբերակ է, որովհետև Ռուսաստանը կարող է Ադրբեջանի դիրքերից հանդես գալ։ Եթե Հայաստանում այսպիսի ընկալում կա Ռուսաստանի հետ կապված, երբ ասում եք հարաբերություններ վերականգնել, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարաբերությունների վերականգնումը։ Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ նախագահն ասում էր՝ նոյեբերի 9-ին նա Ռուսաստանի ոտքերն էր ընկել, որպեսզի կանգնեցնեին պատերազմը։ Այսինքն, երբ կա այս ամենը, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարաբերությունների վերակառուցումը։
Դուք սկսել եք մի թեղզից, որպես ճշմարտություն ասում եք՝ Ռուսաստանը մեզ չպաշտպանեց։
— Ես փոխանցում եմ իշխանության տեսակետները։
Ուրեմն, իշխանության սխալ թեզի վրա արդեն կառուցվում է հարցը։ Շատ պարզ հնարք եմ տեսնում սրա մեջ։ Էդ ո՞նց եղավ, որ Ռուսաստանը 1991 թվականից մինչև 2021 թվականը որպես գործընկեր լավն էր, հետո հանկարծ վատացավ։ 10 տարի նախագահ եմ եղել, չեմ կարող այդպիսի պրետենզիա անել։ Ինչ լուրջ հարց եղել է, քննարկել ենք և ամեն մեկն իր մասով 100 տոոսով կատարել է։ Նաև մեր անվտանգային հարցերի հետ կապված։ Հիմնական սպառազինության ծավալը և այլն և այլն, չեմ ուզում նույնիսկ դրա մեջ մտնել, ինչ պայմանավորվում էինք, 100 տոկոսով արվում էր։ Էս ի՞նչ փոխվեց մի օրում, ինչի՞ փոխվեց։
Կամ 2020 թվականի պատերազմը․ ով է կանգնեցրել։ Հասկանանք՝ ո՞ւմ միջնորդությամբ։ Ես գիտեմ՝ ինչ դժվարությամբ է դա արվել։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել, ո՞վ էր կանգնցնում, մենք հրաժարվեցինք։ Չէ՞։ Հայաստանի վարչապետն ասաց՝ ոչ, կկռվենք, չենք կանգնի, որ իրեն դավաճան չասեն։ Դա է՞լ են գցում ռուսի գրպանը։
Դե լավ, հերիք ա, էլի։ Էդ աստիճանի մանիպուլյացիայի ենթարկել՝ ուղղակի ո՛չ արդար է, բացի արդարությունից, միգուցե քաղաքականությւան մեջ արդարություն բառը էդքան լավ չէ, բայց ո՛չ արդար է, ոչ էլ համապատասխանում է իրականությանը։
Ինչի՞ ամեն ինչը փոխվեց։ Որովհետև մենք համարել ենք, որ Ռուսաստանը 2000 խաղաղապահ ունի Ղարաբաղում, էն դու, էն Ղարաբաղը, էն Ադրբեջանը, գնացեք իրար հետ ոնց ուզում եք՝ պայմանավորվեք, ես ձեռքերս լվանում եմ, ես ստանում եմ աշխարհաքաղաքական խաղերի ազատություն, ինչ ուզում՝ անում եմ։ Սա չի կարող անհետևանք չլինել։
Ռուսաստանն էլ այդ պարագայում պետք է մտածի՝ Հայաստանը ոնցոր ուրիշ տեղ է գնում, մեր գորընկերը չէ, փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի խորացնել, որ այս տարածաշրջանում մեր ներկայությունը չկորցնենք։ Շատ բնական, ազգային իրեց պետական շահերից բխող քայլեր են անում, մեզ դուր չի գալիս։ Ինքներս մեզ չենք նայում, լավ, պատճառահետևանքային կապը ո՞րն է։ Սկզբից ի՞նչ եղել, հետո ինչ է եղել։
իրենք կեղծ թեզ են առաջ բերում, և ամբողջ քրոզչամեքենան փորձում է այդ ուղղությամբ աշխատացնել։ Հիմնական նպատակը՝ Ռուսաստանի նկատամբ սերմանել անվստահություն, հակառուսական տրամադրություններ զարգացել։ Հիմա դա ո՞ւմ է պետք։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։