Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
ՀՀ իշխանությունները պատասխանատու են բանակցություններ վարելու համար, մենք այդ գործընթացում չկանք, դա մեր առաջադրանքը չէ. բայց մենք վստահ ենք, որ ցեղասպանություն կատարածները պետք է հայտնվեն բանտերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Ցեղասպանության մասին կոնվենցիային միացած 100-ից ավելի երկիր կա, եւ նրանք միտված են ցեղասպանության հանցագործությունը կանխելուն: Կանխել նաեւ նշանակում է ցեղասպանություն գործածներին ազատազրկել: Դրա համար հստակ կարգ կա, եւ ես հուսով եմ, որ այս գործընթացն ավարտին կհասցվի:
Ցեղասպանություն արդեն կատարվել է ԼՂ-ում եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա պետք է պահանջի»,-ասաց նա:
Ադրադառնալով Արցախի հայաթափմանը, Օկամպոն նշեց, որ թեեւ Արցախը Հայաստանի կազմում չէ, այլ Ադրբեջանը, սակայն կա Մյանմարի նախադեպը, երբ տեղացիներին Մյանմարից տեղահանել էին, տեղափոխել էին Բանգլադեշ. «Բանգլադեշը ՔԴՄ անդամ երկիր է, իսկ արտաքսումը, դեպորտացիան եւս մարդկության դեմ հանցագործություն է: Նույնը տեղի է ունեցել ԼՂ-ի հետ:
Կասյա Աբգարյանը ապրիլի 18-ին Հաագայի դատարանում ներկայացրել է մի շատ հետաքրքիր գործ, եւ ցույց է տվել, թե ինչպես է տեղի ունենում ցեղասպանություն այս պահին Հայաստանում: Որոշ գյուղեր ոչնչացման եզրին են կանգնած, փաստորեն, ենթարկվել են ցեղասպանության: Ալիեւը գիտի, որ այս հարցերը բարձրացվելու են: Նույնը այսօր անում է Նեթանյահուն: Այսինքն միանալով ՔԴՄ-ին, Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ»,-ասաց Օկամպոն: