Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց լեզվին տիրապետելը մասնագիտության խնդիր չէ, հայ լինելու խնդիր է. բողոքում են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որոնք հանդես են գալիս ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
«Մեր ընկերները, որոնք սովորում են, օրինակ, տնտեսագիտական համալսարանում աջակցում են մեզ, որովհետև գիտակցում են, որ սա ազգապահպան խնդիր է: Քանի որ այսօր որոշել են հանել «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը», «Հայոց պատմությունը», վաղն էլ կորոշեն, որ այդ մասնագետները մեզ պետք չեն, և այդպիսով՝ ազգը կգնա դեպի տգիտություն»,- ասում են նրանք` շեշտելով, որ այս առարկաներ են հենց բնորոշում հայ լինելը, այդ իսկ պատճառով պետք չէ որոշել, թե որ ֆակուլտետներում այն պետք է պարտադիր դասավանդվի. դրանք պետք է սովորի Հայաստանի յուրաքանչյուր ուսանող:
Ըստ ուսանողների՝ Հայաստանում գործունեություն ծավալող ցանկացած մասնագետ պարտավոր է տիրապետել հայոց լեզվին:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
Նարա Մարտիրոսյան