| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեցին հարկային ստուգումների պատճառով իր աներորդու` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի սնանկացման մասին: ԱԺ նախագահը նախ փորձեց հավաստիացնել, որ այդ ստուգումները միայն Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ չեն իրականացվում, այլ՝ բոլորի: Հետո հավելեց, որ վիճելի հարցերը Աշոտ Աղաբաբյանը վիճարկում է դատարանում:
Հարցին` ինչո՞ւ չի աջակցում իր բարեկամին, որը հիմա շատ անկումային տրամադրության մեջ է սնանկացման ու դատական քաշքշուկների պատճառով, պատասխանեց. «Դա չի նշանակում, որ եթե ես ԱԺ նախագահ եմ, ուրեմն պետք է իմ լծակներն օգտագործեմ` իմ հարազատներին ու բարեկամներին օգնելու համար: Աշոտ Աղաբաբյանը կկարողանա ինքնուրույն այդ հարցերը լուծել»:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի Աշոտ Աղաբաբյանի այն կարծիքը, թե` Գալուստ Սահակյանը թող իր խնդիրները լուծի, և ի՞նչ խնդիրներ են դրանք, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ճիշտ է ասել, լուրջ խնդիրներ կան, ԱԺ նախագահի աշխատանքը լուրջ ու աշխատատար գործ է»:
Լրագրողները հետաքրքվեցին` ինչո՞ւ հարկային մարմինները ստուգումներ չեն սկսում իր բիզնեսներում: «Շատ կցանկանայի ունենալ բիզնես, և եթե կարծում եք, որ բիզնես ունեմ, հենց հիմա արտոնագիր եմ ստորագրում ու տամ ձեզ»,- ասաց Գալուստ Սահակյանը: