Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորումը, հասկանալի է, մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Գնահատականներն ու տեսակետները այս ամենի վերաբերյալ տարբեր էին: Yerkir.am-ը Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ փորձել է լսել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքը:
«Անձամբ եմ ճանաչում Լեւոն Հայրապետյանին եւ բարձր եմ գնահատում նրա բարեգործությունը հայրենիքում: Ես դժվարանում եմ հավատալ, որ նա կարող է առնչություն ունենալ որեւէ հակաօրինական գործողության հետ: Ինչեւէ, ավելի օբյեկտիվ կարծիք հայտնելու համար անհրաժեշտ է հետեւել նախաքննության ընթացքին: Յուրաքանչյուր հայ մարդ, բնականաբար, պատրաստ է օրենքի շրջանակում սատարել Լեւոն Հայրապետյանին»,- ի պատասխան մեր հարցի, ասաց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայրապետյանի կալանավորմանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Կարող են Լեւոնին բռնել, վաղը՝ Բարխուդարին, էն մյուս օրը՝ Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ, ընդհանրապես: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներին, բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ի՞նչ անենք»: